Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

ՄԻԱՎ-ից պաշտպանող հատուկ տամպոններ. news.am

ՄԻԱՎ-ից պաշտպանող հատուկ տամպոններ. news.am

Վաշինգտոնի համալսարանի գիտնականները հատուկ լուծվող տամպոններ են մշակել, որոնք կարող են ՄԻԱՎ-ից պաշտպանել։ Հետազոտողները կարծում են, որ գոյություն ունեցող ՄԻԱՎ-ից պաշտպանող շատ միջոցներ վատ են աշխատում ոչ թե ցածր արդյունավետության, այլ օգտագործման անհարմարության պատճառով։  Այլ բան են լուծվող տամպոնները։

Գիտնականները հատուկ լուծվող թելեր են ստեղծել, որոնք կարելի է դնել հատուկ ապլիկատորի մեջ։ Այսպիսով հնարավոր է դառնում տեղ հասցնել ցանկացած դեղ, ընդ որում, մեծ չափաբաժիններով։

Տամպոնի դեղային բաղադրիչը միկրոբիցիդն է՝ դեղամիջոց, որը պետք է մեծ չափաբաժնով ներարկել սեռական ակտից մի քանի րոպե առաջ։ Գիտնականների ստեղծած թելերը լուծում են այս խնդիրը՝ դրանք կարելի է տամպոնի կամ ներհեշտոցային օղակի ձեւով սարքել։

Նման մոտեցումը հարմար կլինի ցանկացած միջոցի առաքման համար եւ բժշկական նյութերի նոր դարաշրջանի սկիզբը կդնի, գրում է The Daily Mail-ը։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. www.depo.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ